factor.am: Երուսաղեմում 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել արդեն երկրորդ հարձակումը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սկզբում զինված տղամարդը կրակ է բացել Նևե Յակով շրջանում գտնվող սինագոգի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Հրաձիգին ոչնչացրել են ուժայինները։ Ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն է որակել։
Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել «Դավթի քաղաք» հնագիտական պեղումների կենտրոնի մոտ։ Այնտեղ 13-ամյա դեռահասը նույնպես կրակ է բացել մարդկանց վրա՝ վիրավորելով 23-ամյա երիտասարդին և նրա 47-ամյա հորը։ Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Հարձակվող պաղեստինցի դեռահասը, ոստիկանության խոսքերով, «վնասազերծվել է», նրա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։
comment.count (0)