Հռոմի պապը դարձյալ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը
18:23 - 29 հունվարի, 2023

Հռոմի պապը դարձյալ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկնել է իր կոչը՝ «Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված տագնապալի հումանիտար իրադրության վերաբերյալ»։

Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր երիտասարդների հետ միասին կոչ է արել խաղաղություն հաստատելու աշխարհում, հատկապես պատերազմից տուժած Ուկրաինայում:

«Ես նաև կարեկցանք եմ հայտնում նրանց, ովքեր ձմռան այս ցուրտ շրջանում ստիպված են դիմակայել անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակում պետք է ներդրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծում գտնելու մարդկանց բարեկեցության համար»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ ընդհատում է Արցախի գազամատակարարումը, ինչի հետևանքով Արցախի կառավարությունը որոշ սահմանափակումներ է մտցնում գազի օգտագործման համար։ Իսկ էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատված է, և իրականացվում է Արցախի սահմանափակ միջոցներով, օրական երեք անգամ երկժամյա հովհարային անջատումներով։

 

Լուսանկարը՝ Vatican Media / Սուրբ Պետրոսի հրապարակ, 29․01․2023 /


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել