Մակրոնը նախագահ լինելու որակավորում չունի. Էրդողան |tert.am|
10:17 - 30 հունվարի, 2023

Մակրոնը նախագահ լինելու որակավորում չունի. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ պնդելով, որ նա «չունի իր պաշտոնի համար անհրաժեշտ որակավորումը»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Իրականում այն անձը, որը գտնվում է Ֆրանսիայի ղեկին, չունի այդ պետության ղեկավար լինելու որակավորումը», - ասել է Էրդողանը։

Որպես իր դիրքորոշման օգտին փաստարկ՝ նա հայտարարել է, որ Ֆրանսիան «շահագործում է» աֆրիկյան երկրները՝ մատնանշելով երկրի հարաբերությունները Մալիի ու Բուրկինա Ֆասոյի հետ։

«Մալին Ֆրանսիայի հետ լիակատար (հարաբերությունների) խզման մեջ է: Բուրկինա Ֆասոն վերջնաժամկետ է տվել. «Ես ձեզ մեկ ամիս ժամանակ եմ տալիս։ Մեկ ամսից մենք չենք ցանկանում այստեղ տեսնել ֆրանսիացի զինվորներին»»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը` ենթադրելով, որ նույնը կանի Տոգոն:

«Նա (Ֆրանսիան) արագորեն կորցնում է իր հեղինակությունը Աֆրիկայում», - եզրափակել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը Մակրոնի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել միջազգային մակարդակով, սակայն նրա ֆրանսիացի գործընկերը «ազնիվ չի եղել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել