«Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով լսումներ է հրավիրել
 |armenpress.am|
13:54 - 30 հունվարի, 2023

«Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով լսումներ է հրավիրել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ:

Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից: 

Լսումները կկայանան փետրվարի 3-ին` ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

8 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 55 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը վերականգնված է։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել