Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
 |1lurer.am|
16:18 - 04 փետրվարի, 2023

Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Բրունո Ռետայոն:

«Մենք չենք կարող պաշտպանել զոհերին՝ դահիճների հետ սակարկելով։ Ֆրանսիայի անունից Էմանուել Մակրոնը պետք է դատապարտի այս չարագործ համաձայնագիրը»,- նշել է սենատորը:

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը երեկ բանակցություններ է վարել Ադրբեջանի իշխանությունների հետ, որից հետո Թվիթերում իր այցի մասին գրառում է կատարել. «Ադրբեջանում հագեցած օրը մոտենում է ավարտին։ Շատ է խոսվել գազի ոլորտում մեր համագործակցության մասին, սակայն, միևնույն ժամանակ, վերականգնվող էներգետիկան նույնպես պետք է հավուր պատշաճի ուշադրության արժանանա, քանի որ Ադրբեջանն ունի վերականգնվող էներգիայի հզոր ներուժ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել