ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ |armenpress.am|
16:51 - 04 փետրվարի, 2023

ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների սահմանաչափի շուրջ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Twitter-ում գրառում է արել ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

«ԵՄ մշտական ​​ներկայացուցիչներն այսօր հաստատել են նավթամթերքի գների առավելագույն շեմը՝  ԵՄ խորհրդի կողմից վերջնական հաստատումից առաջ»,- ասված է գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ սահմանաչափը կսահմանվի 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց՝ պրեմիումով վաճառվող նավթամթերքի համար, իսկ ապրանքների համար՝ 45 դոլար՝ զեղչով։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ ԵՄ-ն G7-ի հետ միասին ներդնում է ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել