Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի «Լեոպարդ» տանկեր
 |armenpress.am|
17:08 - 04 փետրվարի, 2023

Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի «Լեոպարդ» տանկեր |armenpress.am|

armenpress.am: Պորտուգալիան «Լեոպարդ-2» տանկեր կուղարկի Ուկրաինա: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան:

«Մենք այժմ աշխատում ենք, որպեսզի կարողանանք տրամադրել մեր տանկերից մի քանիսը», - ասել է Կոստան:

Վարչապետը չի մանրամասնել, թե քանի տանկ է ուղարկվելու:

Պորտուգալիայի զինված ուժերի ղեկավար Անտոնիո Սիլվա Ռիբեիրոն անցյալ ամիս ասել էր, որ Պորտուգալիան 37 «Լեոպարդ-2»  տանկ ունի: Սակայն տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, թե դրանց մեծ մասն անսարք է:

Կոստան ասել է, որ Պորտուգալիան աշխատում է Գերմանիայի հետ՝ ձեռք բերելու այն մասերը, որոնք անհրաժեշտ են չգործող տանկերի վերանորոգման համար: Պորտուգալիայի վարչապետը հույս է հայտնել, որ տանկերն Ուկրաինա կհասցնեն մինչև մարտի վերջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել