Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար
 |1lurer.am|
13:56 - 05 փետրվարի, 2023

Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը պետք է սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մեկնած խաղաղության ձեռքը։ Այդ մասին Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Այլոց ազդեցության տակ ինչ-որ պատրանքներ ունենալն իմաստ չունի։ Մենք կոչ ենք անում Հայաստանին օգտվել այս հնարավորությունից»,- նշել է նա։

Աքարն ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», դրանով անցնող երկաթուղիներն ու ճանապարհները տարածաշրջանի համար կարող են շատ արժեքավոր լինել տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության առումով։

Նշելով, որ Ադրբեջանը միայնակ չէ, նախարարն ասել է. «Մեր եղբայրությունը սիրելի բարեկամ Ադրբեջանի հետ շարունակվելու է որպես մեկ բռունցք և մեկ սիրտ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել