Եթե Սեյրան Օհանյանը համաձայներ վաղեմության հիմքով գործը փակել, իմ այստեղ լինելը կլիներ ժամանակավրեպ. գլխավոր դատախազ
 |armtimes.com|
13:12 - 07 փետրվարի, 2023

Եթե Սեյրան Օհանյանը համաձայներ վաղեմության հիմքով գործը փակել, իմ այստեղ լինելը կլիներ ժամանակավրեպ. գլխավոր դատախազ |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդության քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց.

«Արդյոք պահպանվո՞ւմ է Օհանյանի այն իրավունքը, որ վարույթի ընթացում ցանկացած պահի նա կարող է ստորագրել միջնորդագրի տակ, որով գործը կկարճվի»։

Ըստ պատգամավորի՝ երեկ Սեյրան Օհանյանը հայտնել է, որ չի պատրաստվում ստորագրել այն միջնորդագրի տակ, որով վաղեմության ժամկետի հիմքով գործը կկարճվի։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, արձագանքելով Ալեքսանյանին, ասաց, որ Քրեական դատավարության օրենսգիրքն այս դեպքում պահանջում է, որ վարույթն ընդհանուր կարգով շարունակվի, և անձը, ըստ էության, զրկված չէ որևէ փուլում նման միջնորդություն ներկայացնելու իրավունքից:

«Այսպիսի դեպքում իրականացվում է վերդիկտ՝ առանց պատժի նշանակման։ Սա ընդհանուր պահանջ է և չի վերաբերում միայն այս գործին։ Եթե Սեյրան Օհանյանը համաձայներ վաղեմության հիմքով գործը փակել, իմ այստեղ լինելը կլիներ ժամանակավրեպ»,- նշեց գլխավոր դատախազը։

Ալեքսանյանը գլխավոր դատախազին հարց ուղղեց նաև՝ Կապված Գրիգոր Խաչատուրովի գործի հետ. «Հասկանում ենք, որ 4 միլիոն դրամով փաստացի վաճառված գույքը հետագայում Գրիգորի Խաչատուրովը գրավադրել է բանկում 18 միլիոն դոլարով»։

Դատախազը արձագանքեց․ «Այս մասով դեռ չունենք տեղեկատվություն, քննություն է ընթանում, բայց ես չեմ կարող բացել նախաքննական գաղտնիքը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի՝ հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ։ Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Սեյրան Օհանյանը 2008-16թթ., զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նա վերոհիշյալ հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել