Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է ավելի քան 5200-ի
 |armenpress.am|
19:20 - 07 փետրվարի, 2023

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է ավելի քան 5200-ի |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 5261-ի, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում հազարավոր շենքեր են փլուզվել: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով: Այս մասին հաղորդում է  CNN-ը:

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել