«Ինչպե՞ս կարելի է չցավակցել Իրանին, իսկ Թուրքիայի հետ սիլի-բիլի անել»․ Աղվան Վարդանյան
 |news.am|
15:44 - 08 փետրվարի, 2023

«Ինչպե՞ս կարելի է չցավակցել Իրանին, իսկ Թուրքիայի հետ սիլի-բիլի անել»․ Աղվան Վարդանյան |news.am|

news.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի համար անհասկանալի է՝ ինչու Հայաստանը Իրանում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ ցավակցական ուղերձ չհղեց, իսկ հիմա Թուրքիա փրկարարներ են ուղարկում:

«Երկրաշարժ եղավ նաեւ Իրանում, ես չեմ հիշում, որ նրանք նույնիսկ ցավակցական մի բան ասեին Իրանի վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են, պատրաստ են չորս կողմի վրա պտտվել ու հանձնվել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանը:

«Ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել, ինչպե՞ս կարելի է Թուրքիայի մասին ասել ամենավերջին բաները, իսկ հետո սկսել սիլի-բիլի անել Թուրքիայի հետ», - հավելեց Վարդանյանը:

Հիշեցմանը, որ նախկին իշխանություններն էլ 2012-ին Թուրքիա օգնություն են ուղարկել երկրաշարժից տուժածներին, Աղվան Վարդանյանն ասաց, որ ինքը դեմ չէ հումանիտար օգնությանն ու փրկարարներին Թուրքիա ուղարկելուն, բայց չի կարելի այսօր մի բան ասել, հետո մեկ այլ քայլ անել։

«44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի մասնակցության մասին տասնյակ հարցազրույցներ է տվել ու Թուրքիայի մասին ինչ ասես չի ասել: Դրանից հետո, երբ սկսեցինք իբր թե Ադրբեջանի հետ խաղաղություն խաղալ, սկսեցին իբր Թուրքիային սիրաշահել, որ Թուրքիայի միջոցով խաղաղություն հաստատեն: տեսակն է իրենց այդպիսին, զիջող են, ապիկար են, անկարող են»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել