Հայաստանի իշխանության ղեկավարը երեկ խոստոսվանեց, որ Հայաստանը խայտառակ դիվանագիտական պարտություն է կրել Ադրբեջանից։ Այս մասին խորհրդարանում «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալիս հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
Նշենք, որ ԱԺ-ում ընթանում է Սարգիս Խանդանյանին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկումը։ Նախագահի պաշտոնից վերջերս հրաժարվել էր Էդուարդ Աղաջանյանը։
Թևաննյանն իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքին՝ Հայաստանում տեղակայվելիք ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ․ «Ինչպիսի ինքնախոստովանական տեքստ ենք մենք լսում։ Փաստորեն սեպտեմբերյան իրադարձություններից հետո Ադրբեջանին հաջողվել է արևմուտքում առաջ տանել էն գիծը, որ Հայաստանն ու ՌԴ-ն ագրեսիա են ուզում իրականացրել Ադրբեջանի դեմ, համոզել ՌԴ-ին, որ Հայաստանը արևմտամետ խաղեր է տալիս, ու ինքը դրա համար չի ընդունում ԵՄ դիտորդներին Ադրբեջանի տարածքում, որի արդյունքում Հայաստանը, փաստորեն, երեկ հայտարարվեց, որ ԵՄ դիտորդներին հրավիրում է, ոչ թե էն բանի համար, որ անվտանգային հարցեր լուծեն, ինչպես իշխանական քարոզչությունն է տարածում, այլ հրավիրում է, որ իրենք դիտարկեն հայկական և ռուսական ենթադրյալ զորաշարժերը։ Սա ավելի մեծ դիվանագիտական խայտառակություն է, քան տեսել ենք այլ դեպքերում»։
Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ երկրներին, հատկապես Ֆրանսիային հասցեական հայտարարությունների համար։
«Բայց ԵՄ-ն շատ լավ գիտի, որ անվտանգություն չի կարող ապահովել, և անկեղծ ու ազնիվ ասում է հայ ժողովրդին։ Մինչդեռ ՀՀ իշխանութունները հակառակն են քարոզում։ Ասում են՝ իրենք գալու են, դիտարկումներն անեն, որ Ադրբեջանը չհարձակվի։ Հիմա նայեք, ԵՄ-ն չունի գործիքակազմ, որ ապահովի անվտանգություն, բայց ԵՄ դիտորդների ներկայությունը նյարդայնացնում է մեր ռազմավարական դսաշնակից ՌԴ-ին ու մեր դաշնակից-բարեկամ Իրանին։ Իրենք պարզ ասել են դրա մասին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը «գետնի վրա» ապահովում են ՌԴ-ն ու Իրանը, ստացվում է՝ Փաշինյանը զրկում է Հայաստանին դաշնակիցներից, թողնում է մենակ։ ԵՄ միջոցով չի ապահովում, չի էլ կարող ապահովել անվտանգություն ու սրան զուգահեռ՝ մարտական թատերաբեմի է վերածում Հայաստանը Արևմուտք-ՌԴ հարաբերություններում։ Սա ավելի մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քան մենք տեսել ենք 44-օրյա պատերազմից առաջ արված քաղաքականության շրջանակներում»,- հայտարարեց Թևանյանը։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)