Եվրոպային սպառնում է խորհրդային զենքի խելահեղ պաշարներով մի բռնապետ․ Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
 |factor.am|
17:00 - 09 փետրվարի, 2023

Եվրոպային սպառնում է խորհրդային զենքի խելահեղ պաշարներով մի բռնապետ․ Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում |factor.am|

factor.am: Ուկրաինան և Եվրամիությունը համատեղ պաշտպանվում են ժամանակակից աշխարհի «ամենամեծ հակաեվրոպական ուժից», որն այժմ Ռուսաստանն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա շնորհակալություն է հայտնել եվրոպացիներին ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Զելենսկին ընդգծել է, որ իր նպատակն է՝ Ուկրաինան տանել դեպի Եվրամիություն, այսինքն՝ «տուն»: Եվրոպային և նրա ազատ ապրելակերպին սպառնում է «խորհրդային զենքի խելահեղ պաշարներով» բռնապետը, ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկրի դեմ պատերազմ սկսելու որոշումը։

Ուկրաինայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ իր երկիրը Ռուսաստանի հետ պատերազմում հաղթանակած դուրս գալուց հետո կկարողանա անդամակցել Եվրամիությանը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել