news.am: Մոսկվան գերիներին «բոլորը բոլորի հետ» փոխանակելու սկբունքի կողմնակից է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքերով, Ռուսաստանը միշտ կողմ է եղել «նման իրավիճակների սպառիչ հումանիտար լուծմանը՝ աճյունների, ռազմագերիների, պահվող մարդկանց «բոլորը բոլորի հետ» փոխանակելու սկզբունքին։ «Մենք կարծում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Մերձավոր Արեւելքում, Լեռնային Ղարաբաղում կամ Ուկրաինայի հարավ-արեւելքում»,- նշել է Լավրովը։
comment.count (0)