shantnews.am: Ռուսաստանի Դաշնությունը չի մտածում ԱՄՆ-ի հետ պատերազմի մասին, նման պատերազմը կարող է միջուկային բնույթ ունենալ, Մոսկվայի համար գլխավորը դրանից խուսափելն է, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ 2022 թվականի հունվարին Ռուսաստանի Դաշնությունը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների (Ռուսաստան, Չինաստան , ԱՄՆ, Ֆրանսիա , Մեծ Բրիտանիա) ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ այդ երկրներն ամեն ինչ անելու են առճակատումից խուսափելու համար։
comment.count (0)