Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը (ՀԱՓԿ), համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, փետրվարի 12-ից ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:
Ինչպես տեղեկանում ենք ՀԱՓԿ-ի տարածած հաղորդագրությունից, մասնագետների մեկ խումբ ընդգրկվել է Սիրիայի ինժեներ-սեյսմոլոգների կազմում և ներկայումս Հալեպ քաղաքում իրականացնում է շենքների վթարային վիճակի գնահատման, նշագրման, ինչպես նաև՝ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու հետ կապված այլ գործողություններ։
comment.count (0)