Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները ժամանակավորապես փակ կլինեն
15:35 - 17 փետրվարի, 2023

Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները ժամանակավորապես փակ կլինեն

Ժամանակավորապես փակ կլինեն Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

«Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը  կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու: Ըստ այդմ՝ 20.02.2023 թ. - 05.07.2023 թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023 թ. - 20.11.2023 թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Հետիոտների  անվտանգ տեղաշարժն ապահովելու համար քաղաքապետարանն առաջարկում է  օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետնյա անցումից, ինչպես նաև՝ Իսակովի պողոտայի և Արգիշտիի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից և Գր. Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:

001.jpeg (227 KB)

002.jpeg (246 KB)

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել