ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է
14:01 - 20 փետրվարի, 2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է

Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Զելենսկին։

Ջո Բայդենը մեկնել է Կիև չհայտարարված այցով, այցը առաջինն է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Այս մասին գրում է kyivindependent-ը։ 

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտարարել էր, որ Բայդենը պետք է Լեհաստան մեկնի փետրվարի 20-22-ը՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկամյակի կապակցությամբ:

Մինչ այդ Զելենսկին հանդիպել է Բայդենի հետ դեկտեմբերի 21-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, որը Զելենսկու առաջին արտասահմանյան այցն էր 2022 թվականի փետրվարից ի վեր:

«Մենք պատրաստվում ենք Ուկրաինային տալ այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում հաջողության հասնելու համար», - ասել է Բայդենը Զելենսկու դեկտեմբերյան այցի ժամանակ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել