Չինաստանի կողմից ՌԴ-ին ռազմական օգնության տրամադրումը կարմիր գիծ կլինի ԵՄ-Չինաստան հարաբերություններում. Բորել
 |armenpress.am|
16:49 - 20 փետրվարի, 2023

Չինաստանի կողմից ՌԴ-ին ռազմական օգնության տրամադրումը կարմիր գիծ կլինի ԵՄ-Չինաստան հարաբերություններում. Բորել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի կողմից Ռուսաստանին ռազմական օգնության հնարավոր տրամադրումը կարմիր գիծ կդառնա Եվրամիության և Չինաստանի միջև հարաբերություններում։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսել ԵՄ խորհրդի նիստին։

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Ես զրուցել եմ (խմբ.՝ Չինաստանի) պետական ​​խորհրդականի հետ... Մեր խիստ մտահոգությունն եմ հայտնել Ռուսաստանին զենք տրամադրելու վերաբերյալ։ Ես նրան խնդրել եմ դա չանել։ Ասել եմ, որ դա կարմիր գիծ կլինի մեր հարաբերություններում: Նա ասել Է, որ դա չեն անի», - նշել է Բորելը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, թե Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել