ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Եղեգնաձորում
17:23 - 20 փետրվարի, 2023

ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Եղեգնաձորում

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում:

«Եվրամիության առաքելությունը Հայաստանում է: Որոշումը Բրյուսելում պաշտոնապես հաստատել են ԵՄ արտաքին գործերի նախարարները: Դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Նիդերլանդները հպարտ է այս հարցում իր ներդրումն ունենալու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ 

Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել