Արմեն Ղազարյանը ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը ներկայացրել է միգրացիայի ոլորտի բարեփոխումները
13:39 - 21 փետրվարի, 2023

Արմեն Ղազարյանը ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը ներկայացրել է միգրացիայի ոլորտի բարեփոխումները

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից: 
 
Ծառայության պետը ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին ներկայացրել է միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունները: Որպես առաջնահերթություն՝ ընդգծվել է գործընթացների թվայնացումը և ծառայությունների մատուցման տեղափոխությունը դեպի էլեկտրոնային հարթություն: Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև Եվրոպական միության հետ համագործակցությունը Ներքին գործերի նախարարության կազմում նոր մարմնի կայացման համատեքստում:
 
ԵԽ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ոլորտում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել