ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին
14:12 - 22 փետրվարի, 2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին:

ԱԽ քարտուղարը շնորհավորել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման:

Դեսպան Քվինը կարևորել է տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ՝ կարևորելով ժողովրդավարությունը՝ որպես տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանող գործոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել