ՌԴ-ն կարևոր է համարում Բաքվի և Երևանի միջև միջնորդության ջանքերի կրկնօրինակումից խուսափելը
 |armeniasputnik.am|
11:03 - 23 փետրվարի, 2023

ՌԴ-ն կարևոր է համարում Բաքվի և Երևանի միջև միջնորդության ջանքերի կրկնօրինակումից խուսափելը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, ամենակարևորը՝ խուսափել միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Բաքվի և Երևանի հաշտեցման հիմքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է։ Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանի դելիմիտացիայի միջոցառումներ, վստահության ամրապնդում հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով, խաղաղության պայմանագրի պատրաստում: Ամենակարևորն այն է, որ խուսափենք միջնորդական ջանքերի կրկնօրինակումից ու մրցակցությունից, հասնենք դրանց սիներգիայի», - ասել է Գալուզինը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Երևանի ու Բաքվի միջև միջնորդության մասին Եգիպտոսի նախաձեռնությանը։
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել