Նիդերլանդների ԱԳՆ-ը հորդորել է կյանքի կոչել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
 |1lurer.am|
20:29 - 24 փետրվարի, 2023

Նիդերլանդների ԱԳՆ-ը հորդորել է կյանքի կոչել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը |1lurer.am|

1lurer.am: Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը Լաչինի միջանցքի վերաբերյալ:

«Չորեքշաբթի ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կիրառեց միջանկյալ միջոցներ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Կարևոր է, որ այս պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Նիդերլանդները հուսով է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի եռակողմ հանդիպումները շուտով կվերսկսվեն։ Մենք լիովին աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցային ջանքերին»,- գրված է Նիդերլանդների ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել