Լուկաշենկոն հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Չինաստան
 |azatutyun.am|
16:56 - 25 փետրվարի, 2023

Լուկաշենկոն հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Չինաստան |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 28-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Չինաստան, այս մասին հայտնում է Բելառուսի առաջնորդի գրասենյակը։

Բելառուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու առաջնորդները մտադիր են քննարկել առևտրատնտեսական, ներդրումային և հումանիտար համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, փոխգործակցությունը քաղաքական ոլորտում և « արձագանքը միջազգային ամենասուր մարտահրավերներին»։

Այցին ընդառաջ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների դիվանագիտության ղեկավարները: Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգը հայտարարել է՝ Պեկինը պատրաստ է աշխատել Մինսկի հետ՝ խորացնելու փոխադարձ քաղաքական վստահությունը։

Ըստ չինական կողմի պաշտոնական հաղորդագրության, Պեկինը վստահեցրել է նաև, որ կշարունակի աջակցել Բելառուսին իր ազգային կայունությունը պահպանելու հարցում, կհակազդի Բելառուսի ներքին գործերին միջամտելու կամ Մինսկի դեմ «ապօրինի» միակողմանի պատժամիջոցներ կիրառելու «արտաքին ուժերի» փորձերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել