Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 9-ին. Չավուշօղլու
 |armenpress.am|
13:16 - 27 փետրվարի, 2023

Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 9-ին. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 9-ին Բրյուսելում։

Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար համոզիչ քայլեր չի ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում։

Չավուշօղլուն նշել է նաև, որ վստահ չէ, որ Ստոկհոլմը մինչև մարտի 9-ը կկատարի Անկարայի հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել