Մարտի 1-ից ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
14:49 - 28 փետրվարի, 2023

Մարտի 1-ից ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված՝ մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները:

Ըստ այդմ՝ մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել