«Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղին հիմնանորոգումից հետո վերաբացվել է. կանգնեցվել է խորհրդանշական արձան
17:30 - 28 փետրվարի, 2023

«Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղին հիմնանորոգումից հետո վերաբացվել է. կանգնեցվել է խորհրդանշական արձան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի հետ միասին մասնակցել է «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղու վերաբացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, 2022 թ. շինբարեկարգման ծրագրերով համայնքը նախաձեռնել էր ծառուղու հիմնանորոգման աշխատանքներ. անցկացվել են արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգեր, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ, կանգնեցվել է խորհրդանշական արձան՝ հայ սահմանապահն իր շան հետ:

Հուշակոթողի հեղինակն, ի դեպ, ապրիլյան պատերազմի մասնակից, գեղանկարիչ, քանդակագործ Գևորգ Վահանյանն է:  

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ երևանյան այս անկյունն առանձնակի խորհուրդ ու կարևորություն ունի։

«Սահմանապահը, սահմանին կանգնած մեր զինվորը մեր սրտում միշտ իր հատուկ տեղն ունի։ Ծառուղին նշանավորում է մեր սերն ու հարգանքը դեպի սահմանապահ, և այն մեր երախտիքի տուրքն է նրանց»,- նշել է Տիգրան Ավինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել