ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին
15:11 - 01 մարտի, 2023

ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել:

Փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել նախորդ տարի արձանագրված տնտեսական ցուցանիշները եւ նշել, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կյանքում: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի առավել զարգացման եւ առեւտրատնտեսական համագործակցության խթանման կարեւորությունը:

Դեսպան Քվինը փոխվարչապետին է փոխանցել ԱՄՆ հանձնառությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի տնտեսական եւ քաղաքական օրակարգին:

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերն անդրադարձել են նաեւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել