Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը
11:59 - 03 մարտի, 2023

Արցախի նախագահը ողջունել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախօրեի հայտարարությանը․


 «Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա։ Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար, կոլեկտիվ իրավունքները լիովին հաշվի առնելու»,- թվիթերյան իր էջում գրել է  Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, Օլաֆ Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր․ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-հայտարարել էր Գերմանիայի կանցլերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել