Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները    խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ
12:17 - 05 մարտի, 2023

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները    խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ

Արցախի Հանրապետության  Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները  մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը  խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել