«Հայաստանում առաքելությամբ ԵՄ-ն փորձում է ամրանալ հետխորհրդային տարածքում»․Միությունում ՌԴ ներկայացուցիչ
 |factor.am|
13:51 - 07 մարտի, 2023

«Հայաստանում առաքելությամբ ԵՄ-ն փորձում է ամրանալ հետխորհրդային տարածքում»․Միությունում ՌԴ ներկայացուցիչ |factor.am|

factor.am: ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պարտականությունները կատարող  Կիրիլ Լոգվինովը Ռիա Նովոստիի հետ զրույցում խոսել է  միության նոր պատժամիջոցների, ապրանքաշրջանառության, ինչպես նաև ռուսական սառեցված ակտիվների վերադարձի հնարավորությունների մասին։

Լոգվինովը անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը։ «Ինչ վերաբերում է Հայաստանում  ԵՄ առաքելության գործարկմանը, դա ոչ այլ ինչ է, քան Բրյուսելի փորձը, օգտագործելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքները,ամրապնդվել հետխորհրդային տարածքում՝ խաղալով ինչ-որ «միջնորդի» դեր։

Իհարկե, այստեղ կա նաև նշանակալի  հակառուսական բաղադրիչ՝ որպես անվտանգության երաշխավորի՝ մեր երկրի պատմական դերը  չեզոքացնելու։ Նման «լավ մտադրությունները» ԵՄ-ին առաջնորդում են նաև Մոլդովայում։ Եղած տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը ծրագրեր ունի այնտեղ իր քաղաքացիական առաքելության տեղակայման շուրջ»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել