ՀԱՊԿ խաղաղապահների զորախաղերն այս տարի տեղի կունենան Ղրղզստանում
 |azatutyun.am|
15:27 - 10 մարտի, 2023

ՀԱՊԿ խաղաղապահների զորախաղերն այս տարի տեղի կունենան Ղրղզստանում |azatutyun.am|

azatutyun.am: Ղրղզստանը 2023 թվականին իր տարածցքում կանցկացնի ՀԱՊԿ-ի խաղաղապահների «Անխախտելի եղբայրություն-2023» զորախաղերը, ասել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ընթացքում։

«Նախագահն ընդգծել է, որ Ղրղըզստանը մեծ կարևորություն է տալիս համագործակցությանը ՀԱՊԿ շրջանակներում և այդ կառույցը համարում է տարածաշրջանում անվտանգության երաշխավոր: Ռազմական, տեղեկատվական և մարդասիրական բնույթի միջոցառումների կարգավորման համար Ղրղըզստանը որոշել է այս տարի իր տարածքում անցկացնել զորավարժությունները»,- նշվում է նախագահ Ժապարովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։ 

Կազմակերպության քարտուղարությունից ևս արձագանքել էին հայտարարությանը՝ նշելով, թե «ներկա դրությամբ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել», ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր․ «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը»։

Իսկ այսօր՝ մարտի 10-ին, ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարրեց, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել