Արցախի պաշտպանության նախարարությունից հերքել են ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը
 |artsakhpress.am|
12:58 - 11 մարտի, 2023

Արցախի պաշտպանության նախարարությունից հերքել են ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը |artsakhpress.am|

artsakhpress.am: Տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ: 

 Այդ առնչությամբ  «Արցախպրես»-ի հարցման  ի պատասխան Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը տեղեկացրել է, որ  նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սուրեն Սարումյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել