Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պետրակովի առաջ խնդիր է դրել հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը
 |armenpress.am|
13:36 - 17 մարտի, 2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պետրակովի առաջ խնդիր է դրել հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի առաջ դրված է խնդիր` հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուկրաինացի մարզիչը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմ առաջ խնդիր է դրել դուրս գալ Եվրո-2024-ի ընտրական փուլից»,-ասաց մասնագետը:

Պետրակովի խոսքով` առաջիկա խաղերում առաջնահերթը պետք է լինի սպորտային ասպեկտը: «Տղաները գիտեն իրենց պատմությունը, մի քանի ֆուտբոլիստ էլ կգան արտերկրից:  Ես էլ գիտեմ ձեր պատմությունը: Պարզապես պետք է չափը չանցնենք: Ներեք ինձ, բայց առաջինայինը սպորտն է»,-ասաց նա:

Պետրակովը հայ ֆուտբոլիստների հետ առաջին հանդիպման ժամանակ դրական տպավորություն է ստացել:

Անդրադառնալով Եվրոպայի առաջնության ընտրական փուլում նույն խմբի մրցակիցներին` մասնագետը շեշտեց, որ  ենթախմբում թույլեր չկան և ֆավորիտն էլ Խորվաթիայի ընտրանին է:

«Մեր խմբում ոչ մի թիմ թույլ տեսք չունի: Սա ֆուտբոլ է, և մրցակիցներին թերագնահատել պետք չէ: Կարծում եմ՝ հետաքրքրիր պայքար կծավալվի: Կցանկանայի, որ մրցաշրջանի մեկնարկից հաջողությունը մեզ ժպտա»,-առանձնացրեց նա:

Խոսելով հայկական ֆուտբոլով առկա խնդիրներից` նա շեշտեց, որ խնդիրներ կան պաշտպանների հարցում, ինչպես նաև դարպասապահի դիրքում:

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։ Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։ Պետրակովը մինչ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը, գլխավորում էր Ուկրաինայի ազգային հավաքականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել