Սպառվում է սահմանված եռամսյա ժամկետը, բայց ՄԻՊ-ի թեկնածու չունենք ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից. Թովմասյան
 |news.am|
13:37 - 17 մարտի, 2023

Սպառվում է սահմանված եռամսյա ժամկետը, բայց ՄԻՊ-ի թեկնածու չունենք ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից. Թովմասյան |news.am|

news.am: Շուտով սպառվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու եռամսյա ժամկետը, սակայն մինչ օրս չունենք թեկնածու ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«ՄԻՊ-ի առաջադրման համար եռամսյա ժամկետ է սահմանված ԱԺ կանոնակարգ օրենքով եւ ՀՀ Սահմանադրությամբ, որից հետո ՀՀ նախագահը կարող է ցանկացած մեկին նշանակել Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար: Ես չգիտեմ, թե ժամանակավոր պաշտոնակատարը որքան կարող է պաշտոնավարել: Այստեղ կա մի խնդիր, որ ժպ-ի գործառույթները հստակեցված չեն, բացերը շատ են այս մասով: Ես չեմ կարող ասել, թե ինչ հանգուցալուծում կունենանք:

Կա եւս մեկ խնդիր. ՄԻՊ-ի մասին օրենքում նախատեսված է Պաշտպանի ընտրությունը մեկ ամսվա ընթացքում, իսկ ԱԺ կանոնակարգ  օրենքով եւ սահմանադրությամբ 3-ամսյա ժամկետում: Բայց շուտով նաեւ եռամսյա ժամկետն է սպառվում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական էր տվել այս տարվա հունվարին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել