Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազ․ քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի մեր պայմանները․ Ալիեւ
16:23 - 18 մարտի, 2023

Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազ․ քառակուսի կմ տարածքում, պետք է ընդունի մեր պայմանները․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե Երեւանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա եւ Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ալիեւի խոսքերը փոխանցում է interfax.az-ը։

«Հայաստանը եւ նրա հետեւում կանգնած երեսպաշտ երկրները պետք է իմանան՝ հետեւանքն ինչ կլինի։ Նրանք պետք է իմանան, որ որեւէ կեղտոտ ծրագիր մեզ վրա չի իրականացվի։ Մենք ունենք հզորություն, ունենք ընկերներ, ունենք ուժեղ դիրք աշխարհում եւ ունենք ուժեղ կամք։ Մենք դա ցուցադրել են պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական շրջանում»,- ասել է Ալիեւը Թալիշում՝ դիմելով ադրբեջանցի ժողովրդին։

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածք, ստորագրել խաղաղության պայմանագիր եւ դելիմիտացիայի աշխատանքներ տանել՝ համաձայն մեր պայմանների։ Միայն այդ դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառ․ կմ տարածքում»,- հայտարարել է Ալիեւը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել