Եռակողմ հայտարարությունները մնում են տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով
 |armtimes.com|
14:55 - 20 մարտի, 2023

Եռակողմ հայտարարությունները մնում են տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները, անկասկած, մնում են տարածաշրջանում տարբեր ոլորտներում իրավիճակի կայունացման բանալին։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ այսօր Մոսկվայում բացելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը

«Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ տարածաշրջանում իրավիճակի կայունացման ապահովման՝ և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական ոլորտում, և՛ միջազգային իրավունքի  առումով»,- նշել է Լավրովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել