Հայաստանի ֆուտբոլի ընտրանին բաց մարզում անցկացրեց |armenpress.am|
21:07 - 20 մարտի, 2023

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին բաց մարզում անցկացրեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բաց մարզում անցկացրեց երկրպագուների և լրագրողների համար:

Ավան ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած մարզմանը ներկա էին հավաքական բոլոր նորեկները` Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը:

Մարզմանը չէին մասնակցում միայն հրավիրված ֆուտբոլիստներից Լուկաս Սելարայանը, Տիգրան Բարսեղյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը:

Հավաքականի բաց մարզմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել