ԱՄՆ հետախուզությանը հանձնարարվել է կորոնավիրուսի ծագման մասին տեղեկություններ գաղտնազերծել |azatutyun.am|
10:49 - 21 մարտի, 2023

ԱՄՆ հետախուզությանը հանձնարարվել է կորոնավիրուսի ծագման մասին տեղեկություններ գաղտնազերծել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ օրենք է ստորագրել, ըստ որի՝ Ազգային հետախուզությանը հանձնարարվում է գաղտնազերծել կորոնավիրուսի ծագման մասին որոշ տեղեկություններ, հաղորդում է Սպիտակ տունը։

«Մենք պետք է ամեն ինչ պարզենք՝ համոզվելու համար, որ կարող ենք ավելի լավ կանխել համաճարակներն ապագայում: Իմ վարչակազմը կշարունակի ուսումնասիրել կորոնավիրուսի ծագման հետ կապված բոլոր գաղտնի տեղեկությունները՝ ներառյալ այն վարկածը, որ վիրուսը կապված է Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի հետ», - ընդգծել է Բայդենը։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվեարկել էին COVID-19-ի ծագման վերաբերյալ ամերիկյան հետախուզության տվյալները գաղտնազերծելու օգտին, ինչից հետո օրինագիծն ուղարկվել էր նախագահ Բայդենին՝ ստորագրման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել