ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին |armtimes.com|
14:04 - 21 մարտի, 2023

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին |armtimes.com|

armtimes.com: ԿԽՄԿ ներկայացուցիչները մարտի սկզբին այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։

Այս մասին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Սա մեր հերթական տեսակցությունն էր այն անձանց, որոնց գերեվարումը Ադրբեջանը հաստատել է: Որևէ վիճակագրական տվյալ չենք տալիս այդ անձանց վերաբերյալ, քանի որ դա փակ ինֆորմացիա է:

Այցի ընթացքում առանձնազրույցներ ենք ունեցել նրանց հետ, որոնց բովանդակությունը ևս փակ է: Ընթացակարգերից է նաև, որ հնարավորություն է տրվում այդ անձանց և իրենց ընտանիքների միջև վերականգնել կապը տարբեր միջոցներով. Կարմիր խաչի նամակներն են դրանք, ինչպես նաև տալիս ենք հնարավորություն կատարել հեռախոսազանգեր և տեսագրում ենք ուղերձներ, որոնք այնուհետև փոխանցվում է իրենց ընտանիքներին: Ընտանիքներից նույնպես գերիներին փոխանցում ենք նամակներ և տեսագրված ուղերձներ, որոնք կարող են դիտել տեսակցությունների շրջանակներում»,- նշեց Ամատունին:

Հիշեցնենք՝  Բաքուն մինչ այժմ հաստատում է 33 անձի գերության մասին:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել