Ճապոնիայի վարչապետը Կիևում է |tert.am|
15:32 - 21 մարտի, 2023

Ճապոնիայի վարչապետը Կիևում է |tert.am|

tert.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան այցով ժամանել է Կիև։ Ճապոնական NHK հեռուստաալիքը կադրեր է տարածել երկաթուղային կայարանից, որտեղ Ճապոնիայի կառավարության ղեկավարին դիմավորել են, մասնավորապես, Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջապարովան և Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան Կունինորի Մացուդան, գրում է kommersant.ru-ն:

Ֆումիո Կիշիդայի Ուկրաինա այցի մասին նախկինում պաշտոնապես չէր հաղորդվել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Կիշիդան Ուկրաինա այցելելու հրավեր է ստացել նախագահ Վլադիմիր Զելենսկիից՝ հունվարին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Սպասվում է, որ այսօր՝ մարտի 21-ին, Ուկրաինայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը հանդիպում կունենան և կքննարկեն ենթակառուցվածքների վերականգնման հարցում Ուկրաինային տրամադրվող օգնությունը։

Սա Կիշիդայի առաջին այցն է Ուկրաինա՝ ռուսական ռազմական գործողության սկզբից ի վեր։ Այն տեղի է ունենում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի՝ Ռուսաստան կատարած այցի ֆոնին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել