Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Անի և Սիսիան համայնքներում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ հարցեր
22:49 - 21 մարտի, 2023

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Անի և Սիսիան համայնքներում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ հարցեր

Մարտի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Քննարկվել են Անի և Սիսիան համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմիններում ընտրությունների անցկացման կարգի վերաբերյալ հարցեր։

Ընդունվել է Կուսակցության անդամավճարների հավաքագրման նոր կարգը։

Անդրադարձ է կատարվել ընթացիկ քաղաքական այլ հարցերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել