Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ․ Միրզոյան
17:53 - 22 մարտի, 2023

Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ․ Միրզոյան

Մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու շուրջ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«ՀՀ-ն համարում է, որ Լաչինի միջանցքի եւ դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, եւ կարգավորումները տեղ են գտել 2020 թ․ նոյեմբերի 20-ի հայտարարության մեջ։ Սա ամրագրված պայմանավորվածություն է, եւ մենք այստեղ արդեն կասկած պիտի հայտնենք ընդհանրապես հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ, այսինքն՝ ինչ իմաստ ունի ձեռք բերել անընդհատ այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ անց  անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից, եւ Ադրբեջանը այդ հարցի շուրջ հանդես է գալու նոր, ավելի կոշտ պահանջներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել