Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ Լաչինի մասին որոշումը չկատարելու հարցով |armeniasputnik.am|
12:23 - 23 մարտի, 2023

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ Լաչինի մասին որոշումը չկատարելու հարցով |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Նիդերլանդների արտգործնախարարությունը Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ է հրավիրել և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին: Տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ֆեյսբուքյան էջից։

Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման առնչությամբ: Վոբկե Հոկստրան պատասխան նամակում համաձայնել է խորհրդարանականների այն նկատառման հետ, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը:
 
Նշվել է նաև, որ Հոկստրան քանիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում:
 
Նիդերլանդների արտգործնախարարը նշել է, որ երկրի կառավարությունը չի կիսում դատարանի որոշման առնչությամբ Ադրբեջանի մեկնաբանությունները։ Հոկստրան շեշտել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել