Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ |news.am|
16:02 - 23 մարտի, 2023

Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ |news.am|

news.am: Որքան քաղաքական գործիչ կա, այնքան տարբեր մեկնաբանություններ եւ կարծիքներ ու հնարավորություններ կլինեն, ի դեպ, այդ վառ հայտարարությամբ իրենց վրա ուշադրությունը հրավիրելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին Հայաստան, այնուամենայնիվ, կազմակերպությունը հեռանում է տարածաշրջանից։

«Վերջերս Հայաստանի բարձր մակարդակով պաշտոնական ներկայացուցչից՝ արտաքին գործերի նախարարից լսեցինք, թե պաշտոնական մակարդակով ինչ են իրենք մտածում ՀԱՊԿ-ի մասին։ Մարդն իրավասու է անելու նման հայտարարարություններ։ Եվ հաստատվեց, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղայակումը նախապատրաստվում է։ Ես իսկապես առաջին անգամ չէ, որ լսում եմ հարցն այն մասին, թե ինչ է նշանակում «ՀԱՊԿ-ն հեռանում է Հայաստանից» արտահայտութունը։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ այդ հարցերն ուղղել հայկական կողմին։ Բայց իմ կողմից հարց ավելացնել։ Ինչպես են նրանք, ովքեր այդ մասին ասում են, տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք արձանագրում են դուրս գալը», - նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել