Արձագանքը միայն հրապարակային չի լինում. Զախարովան՝ Սյունիքում երկու ռուս զինվորականի վիրավորվելու մասին |news.am|
16:27 - 23 մարտի, 2023

Արձագանքը միայն հրապարակային չի լինում. Զախարովան՝ Սյունիքում երկու ռուս զինվորականի վիրավորվելու մասին |news.am|

news.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է տեղեկություններին, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել ավելի վաղ եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողին վերադարձնող ռուս զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու ռուս զինվորական է վիրավորվել, նշել է՝ հանգամանքները պարզում է ՌԴ ՊՆ-ն:

Նրա խոսքով՝ պետք է սպասել հետաքննության արդյունքներին։ Հենց այս արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական ​​տալ։

Հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այդ արձագանքը միայն հրապարակային չի լինում. «Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե խոսափողի մոտ ինչ-որ բան չի ասվում, դա չի նշանակում, որ չի ասվում հեռախոսով, անձամբ, ​​նամակագրության ժամանակ եւ այլն»։

Զախարովան պարզաբանել է, որ Ռուսաստանը տարբեր դաշնակիցներին, գործընկերներին, բարեկամներին իր դիրքորոշումը հասցնելու տարբեր միջոցներ ունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել