Հաշվի առնելով ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ ՀՈԱԿ-ի տնօրենը տարածքում է՝ պատասխանելու քաղաքացիների հարցերին
17:07 - 23 մարտի, 2023

Հաշվի առնելով ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ ՀՈԱԿ-ի տնօրենը տարածքում է՝ պատասխանելու քաղաքացիների հարցերին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօրվանից մեկնարկել է կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումը՝ առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով: 

Քաղաքացիները սոցիալական ցանցերում ծառերի հատման գործընթացից լուսանկարներ էին հրապարակել՝ այսպիսով բողոքելով քաղաքապետարանի իրականացրած աշխատանքներից։ Օգտատերերից ոմանք իրենց հրապարակած լուսանկարներից կից նշել էին, որ որոշ ծառեր «առողջ են»։

Քաղաքապետարանից նշում են, որ հաշվի առնելով Երևանում մեկնարկած ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում է՝ հետևելու գործընթացին և պատասխանելու քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել