ՀՖՖ նախագահը հայտնել է՝ Թուրքիայից ովքեր ներկա կլինեն այսօր կայանալիք խաղին
10:34 - 25 մարտի, 2023

ՀՖՖ նախագահը հայտնել է՝ Թուրքիայից ովքեր ներկա կլինեն այսօր կայանալիք խաղին

Այսօր՝ մարտի 25-ին, Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ներկա լինելու համար Թուրքիայի պատվիրակության զուտ մարզական հատվածը կժամանի Հայաստան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Նրա խոսքով գալու են լրագրողներ, ֆուտբոլային չինովնիկներ, ֆեդերացիայի նախագահը և սպորտի նախարարը։

Ըստ Արմեն Մելիքբեկյանի՝ այլ քաղաքական գործիչ խաղին ներկա չի լինելու:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 25-ին՝ ժամը 21։00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024թ․ առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել