ԱԺ-ն այսօր կմիանա WWF-ի խորհրդանշական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը
16:22 - 25 մարտի, 2023

ԱԺ-ն այսօր կմիանա WWF-ի խորհրդանշական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը

Հինգ ժամից համայն մարդկության ջանքերը կմիավորվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ անցկացնելով «Երկրի ժամը» բնապահպանական նախաձեռնությունը:

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ ժամը 20:30-21:30-ը, կմիանա Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) խորհրդանշական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը: 

«2008 թվականից ի վեր`հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ մեր երկրում իրականացվում է բնապահպանական այս շարժումը, որը մեկ ժամով էներգիա խնայելու նպատակից զատ ունի այլ խորհուրդ՝ միավորվել Երկիր մոլորակը պահպանելու գաղափարի շուրջ եւ կերտել ավելի կանաչ ու լուսավոր ապագա»,- նշվում է ԱԺ հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել